Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ հետ Շվեյցարիայում
LifeStyle.news.am-ը գրում է .
Գաղտնիք չէ, որ հայ հայտնի երգիծաբան, շոումեն, դերասան Գարիկ Մարտիրոսյանը խուսափում է ինքնաթիռներից եւ նախընտրում է ճանապարհորդել գնացքով կամ մեքենայով։ Վերջին շրջանում Գարիկն ու նրա կինը՝ Ժաննա Լեւինան, շրջագայում են եվրոպական տարբեր երկրներում։ Սկզբում Գարիկ եւ Ժաննա զույգը Փարիզ էր մեկնել, հետո՝ Իսպանիա։ Իսկ հիմա նրանք հասել են Շվեյցարիա։
«Գարիկի հետ եկել ենք Շվեյցարիա։ Այսպես ենք պայմանավորվել՝ ես նրա համար գնում են շվեյցարական պանիր եւ շոկոլադ, իսկ ինքը՝ շվեյցարական ժամացույց ինձ համար։ Կարծում եմ, որ այդպես արդարացի է՝ ով որքան վաստակում է, դրան համարժեք էլ նվերներ է մատուցում»,- Instagram-ում կատակել է Ժաննան։