Դոլարն աննշան թանկացել է, իսկ եվրոն ու ֆունտը՝ էժանացել
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է 476.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.84 դրամ (նվազել է 1.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.37 դրամ (նվազել է 3.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 302.26 դրամ, ոսկի՝ 20,757.33 դրամ, պլատին՝ 16,584.4 դրամ։
Հուլիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: