Շուշան Երիցյանի սեքսուալ նոր լուսանկարները
LifeBravo.am-ը գրում է.
Շուշան Երիցյանը նոր ֆոտոշարք ունի, որի առաջին կադրերը տրամադրել է BRAVO.am-ին: Մոդել-դերասանուհին համագործակցել է լուսանկարիչ Բաբկեն Խաչատրյանի հետ.«Նախկինում աշխատել էի նրա հետ ու ծանոթ էի ձեռագրին: Սիրով համաձայնեցի, քանի որ վստահ էի` արդյունքում ստանալու ենք որակ»:
Խոսելով սեքսուալ նոր լուսանկարների մասին` Շուշանը նշել է, որ իր համար գերխնդիր է զերծ մնալ վուլգարությունից եւ անճաշակությունից.«Մնացած դեպքերում հաճույքով անում եմ աշխատանքս»:
Նրա հետ խոսել ենք նաեւ նոր` «Վենդետա» բազմասերիանոց ֆիլմի մասին, որում նկարահանվում է.«Համոզված եմ` նոր շունչ ու որակ է հաղորդելու հայկական հեռուստաշուկային: Դերս էլ իմ սրտով է եւ միանգամայն տարբերվում է նախկինում խաղացած բացասական կերպարներիցս: Հատկանշական է, որ մարմնավորելու եմ Շուշան անունով աղջկա»:
