Հայտնի է դարձել Ռոնալդուի վնասվածքի վերաբերյալ բժիշկների եզրակացությունը
ՍպորտԼife.panorama.am-ը գրում է .
Հայտնի է դարձել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող, Մադրիդի Ռեալի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուի Եվրո-2016-ի եզրափակչի ժամանակ ստացած վնասվածքի նախնական եզրակացությունները։
Marca-ի տեղեկությունների, Ռոնալդուի մոտ տեղի է ունեցել ձախ ծնկի կողային կապանի գերձգում։ Վերականգնման համար պորտուգալացուց կպահանջվի մոտ 1 ամիս։
Այս պատճառով Ռոնալդուն չի կարողանա մասնակցել Սուպերգավաթի՝ Սևիլիայի հետ խաղին,որը տեղի է ունենալու օգոստոսի 9-ին։
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրո-2016-ի Ֆրանսիա-Պորտուգալիա եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի խաղացող Դմիտրի Պայետը հարվածեց Ռոնալդուին և վերջինս չկարողացավ շարունակել խաղը և դուրս եկավ մարզադաշտից։