Սոֆի Դեւոյան.«Անձրեւի տակ բոլորս պարում էինք»
LifeBravo.am-ը գրում է .
Սոֆի Դեւոյանը երբեւէ չի թաքցնում իր տարիքը եւ ուրախությամբ է նշում ծննդյան օրերը։ Պարի եւ հոգու թատրոնի հիմնադիրը հուլիսի 8-ին 67-ամյակը տոնել է Պտղնիում գտնվող առանձնատանը` հարազատների, մտերիմների եւ պարային անձնակազմի հետ.«Հյուրերս ռեստորանի փոխարեն նախընտրում են մեր տանը հավաքվել ու մեր մեծ այգում ջերմ մթնոլորտ ստեղծել: Այս տարի անսպասելի հյուրեր ունեի Իսպանիայից. ընկերներս հաճելի անակնկալ մատուցեցին` գալով կենդանի երաժշտությամբ ու պարով։ Մի պահ անձրեւի տակ բոլորս էինք պարում, ռոմանտիկ ու հետաքրքիր խնջույք ստացվեց»։
Սոֆի Դեւոյանը
Սոֆի Դեւոյանը կրկին կլինի հեռուստաէկրաններին. այս անգամ նկարահանվում է «Վենդետա» բազմասերիանոց ֆիլմաշարում, որը շուտով կցուցադրվի «Կենտրոն»-ի եթերում։ Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այլ դերասանների հետ «Երանի» սերիալից դուրս է եկել հենց այդ պատճառով.«Իմ դերն այնպիսին էր, որ ռեժիսորն ընթացքում հասկացավ` սյուժեն փոխվում է, միասին որոշեցինք, որ նոր սերիալում նկարահանվեմ։ Այս անգամ գործունյա կնոջ կերպարում եմ, հերոսուհուս ամուսնու մահվանից հետո ողջ բիզնեսը վերցնում եմ իմ ձեռքը։ Կրկին խաղում եմ դերասան Սամվել Սարգսյանի հետ, որի ներկայությունն ինձ ուրախացրեց։ Բոլորին սիրում եմ, ջերմ անձնակազմ է՝ սկսած մեր վարորդից»։
Ավագ եւ կրտսեր Սոֆի Դեւոյանները եւ Զարուհի Բաբայանը
Շարունակությունը՝ այստեղ :