Աբխազիայում հանրաքվեն ճանաչվել Է չկայացած
ՄիջազգայինԱբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների շուրջը հանրաքվեն ճանաչել Է չկայացած, հաղորդել Է հանձնաժողովի ղեկավար Բատալ Տաբագուան: Պատճառը համարվել Է ընտրողների ցածր մասնակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թիվը 1628 Է, ինչը կազմում Է քվեարկողների ընդհանուր քանակի 1,23 տոկոսը, մեջբերում Է անում «Ինտերֆաքսը» պաշտոնյայի խոսքից:
Հանրաքվեն համարվում Է չկայացած, եթե դրան մասնակցել են 50 տոկոսից քիչ ընտրողներ:
Մասնակիցների քվեները գործնականում հավասար են բաժանվել: Ընտրությունների անցկացման օգտին քվեակել Է 750 մարդ, իսկ դեմ՝ 761, հաղորդել Է Տաբագուան:
Ընդդիմությունը կկարողանա եւս մեկ նման քվեարկություն նախաձեռնել ոչ շուտ, քան երկու տարի հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան հայտարարել Է, որ պատրաստ Է ընդդիմության հետ երկխոսության, հաղորդել Է BBC-ն:
Լուսանկարը` ТАСС