5,2 մագնիտուդով եկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 11-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինյան ծովում՝ Ճապոնիայի Ռյուկյու կղզիների մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Հոնկոնգի Օդերեւութաբանական դիտարանը:
Դիտարանի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Տոկունոսիմա բնակավայրից մոտավորապես 155 կիլոմետր դեպի հարավ - արեւելք եւ Օկինավա քաղաքից 250 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Երկրաշարժի օջախի խորության մասին չի հաղորդվում:
Զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի առաջացման սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: