Տավուշում վիրավորված զիծառայողի վիճակը ծանր է. նրան վիրահատում են
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Տավուշի մարզում այսօր` հուլիսի 10-ին վիրավորված զինծառայողին այս պահին վիրահատում են:
NEWS.am-ի տեղեկություններով` վիրահատությունը կատարվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Նրա վիճակը ծանր է, վիրահատությունից հետո Տիգրան Մկրտչյանին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից: