Թոնի Բլերի դեմ կարող են խորհրդարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին որոշում կայացնել
ՄիջազգայինԲրիտանական խորհրդարանի անդամ, Պահպանողական կուսակցության վետերաններից Դեւիդ Դեյվիսը հայտարարել է, որ մտադիր է Համայնքների պալատում հարց բարձրացնել նախկին վարչապետ Թոնի Բլերի կողմից խորհրդարանի հանդեպ անհարգալից վերաբերունքի մասին, որը Իրաքում ռազմական արշավի նախօրեին մոլորության մեջ է գցել խորհրդարանին:
BBC-ին տված հարցազրույցում Դեյվիսն ասել է, որ Բլերը խորհրդարանին մոլորության մեջ է գցել ոչ թե մեկ, այլ հինգ անգամ, երբ փորձել է ապացուցել Իրաք ներխուժման անհրաժեշտությունը:
Բրիտանացի խորհրդարանականները հարցը քննարկում են անցյալ շաբաթ Չիլքոթի՝ երկար սպասված զեկույցի հրապարակումից հետո, որը կտրուկ քննադատության է ենթարկել Թոնի Բլերի գործողություններն իրաքյան պատերազմի նախաշեմին:
Դեյվիսի խոսքով՝ զեկույցը որեւէ «վճիռ» չի պարունակում, եւ խորհրդարանական հայցը նման վճիռ կայացնելու փորձ է: