Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի գործողությունների մասին
Ուշադրության կենտրոնումNews.am-ը գրում է .
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է ՆԱՏՕ-ի գործողությունները, որոնք, նրա կարծիքով, ռիսկեր են ստեղծում Եվրոպայի անվտանգության համար: Մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Նախկինի պես գիտակցաբար անտեսվում են երկարաժամկետ բացասական հետեւանքները եւ եվրատլանտյան անվտանգության համակարգի համար ռիսկերը, որոնք առաջանում են գոյություն ունեցող ուժերի հավասարակշռությունը փոփոխելու՝ Վաշինգտոնի եւ Բրյուսելի նպատակաուղղված գործողությունների արդյունքում»,- ընդգծել է նա:
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը մանրամասն բացատրություններ է ակնկալում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի՝ հուլիսի 13-ին նախանշված նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի ջանքերի մասին: