Ինչ է ստացվում, երբ սովորական մարդիկ փորձում են կրկնօրինակել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին (լուսանկարներ)
LifeԱյսօր վիրտուալ տիրույթը ողողված է նորածինների ու մանուկների մասնակցությամբ գեղեցիկ ֆոտոշարքերով, որոնք այնքան պրոֆեսիոնալ են արված, որ անսահման դրական հույզեր են առաջացնում յուրաքանչյուր դիտողի մոտ:
Տեսնելով մասնագետների արած նմանատիպ լուսանկարները՝ բազմաթիվ ծնողների մոտ ցանկություն է առաջանում նույնպիսի ֆոտոշարքեր անել նաև իրենց երեխաների համար: Սակայն շատ դեպքերում ստացված արդյունքը չի արդարացնում ծնողների սպասումները՝ մի շարք պարզ պատճառներով. նրանք պրոֆեսիոնալ լուսանկարիչներ չեն, չեն կարողանում փոքրիկի համար ընտրել կատարյալ դիրք, չեն տիրապետում լուսանկարչի մասնագիտական հմտություններին ու ստացված կադրերը հատուկ ծրագրերի միջոցով մշակելու գաղտնիքներին:
Ստորև boredpanda.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է, թե ինչ է ստացվում, երբ ծնողները փորձում են կրկնօրինակել պրոֆեսիոնալներին.








