Իրանի հարավում ուսումնական թռիչքի ժամանակ Սու-24 օդանավ է կործանվել
ՄիջազգայինԻրանի հարավային Ֆարս նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ ռուսական արտադրության Սու-24 ռմբակոծիչ է կործանվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fars News Agency-ն:
Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում: Նախնական տեղեկություններով, պատահարի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: