Թեհրանը հայտարարել է հրթիռային ծրագիրը շարունակելու մասին
ՄիջազգայինԻրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է զարգացնել երկրի պաշտպանության հիմնական դոկտրինը հանդիսացող հրթիռային ծրագիրը' չնայած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, թե այն չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Իրանի զինված ուժերը մարտի 8-9-ը սեփական արտադրության հրթիռների փորձարկման եզրափակիչ փուլի շրջանակում իրականացրել են բալիստիկ հրթիռների փորձարկումներ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների օգտագործումը չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևին, որի համաձայն երկրները պետք է զերծ մնան հրթիռների արտադրությունից, որոնք կարող են միջուկային զենքի տարրեր պարունակել: