Երկու ֆուտբոլիստ հեռացան «Փյունիկից»
Սպորտ«Փյունիկը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Արթուր Յուսպաշյանի և Վարդգես Սաթումյանի հետ: Արթուր Յուսպաշյանը պայմանագիր է ստորագրել կիպրոսյան «Անագենիսի» հետ, որին կմիանա հուլիսի 11-ին: Այս մասին հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Սաթումյանը երևանյան թիմում հանդես էր գալիս նախորդ մրցաշրջանից: Հարձակվողը ավարտված առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ: