Օբաման ու Պուտինը քննարկել են ոչ թե Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցը, այլ` ԼՂ-ի հարցը. Սպիտակ տուն
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ վաղ անցյալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Այդ մասին Վարշավայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի' ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռհոդսը. «Նրանք չեն խոսել այդ մասին: Նրանք քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի հարցերը»:
Ռհոդսը դրա հետ մեկտեղ ենթադրել է, որ Վարշավայում ընթացող գագաթնաժողովում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամրապնդման մասին ընդունված որոշումն անսպասելի չի եղել Ռուսաստանի համար: