Ռուսաստանի «ագրեսիվ պահվածքը» ՆԱՏՕ-ի կողմից պատասխան միջոցների կհանգեցնի
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիան կհրահրի ՆԱՏՕ-ի պատասխանը և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժեղացմանը, հայտնում է Reuters-ը:
«Մենք ցույց ենք տալիս, որ եթե Ռուսաստանը շարունակի ագրեսիվ պահելաձևի այդ մոդելը, կլինի պատասխան և կլինի ներկայության ընդլայնում Արևելյան Եվրոպայում»,- հայտարարել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
Նա նշել է. «Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է, այն բանի համար, որ պաշտպանենք դաշինքին և դաշինքի արևելյան անդամներին»: