Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ուշադրության կենտրոնումՀանրապետության տարածքում
Հուլիսի 9-10-ը շրջանների մեծ մասում' գիշերը և օրվա երկրորդ կեսին, և 11-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում`
Հուլիսի 9-10-ը' երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: