Լարված իրավիճակ Պտղունք գյուղում. գյուղացիները պնդում են, որ «ԱՍԱԼԱ» ներկայացած Միշելը տեռորի է ենթարկում ողջ գյուղը
Ուշադրության կենտրոնումԱյսօր վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում:
Երեկ՝ հուլիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Պտղունք գյուղում վերջին տարիներին բնակվող սիրիահայ Միշել Սարկոյանի նկատմամբ գյուղապետ Կարապետ Արթենյանի կողմից իբրև անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ:
Գյուղապետ Կ. Արթենյանը, ինչպես նաև մեծ թվով գյուղաբնակներ ասում էին. «Մեր կողմից ոչ մի անօրինական գործողություններ չի կատարվել Միշելի նկատմամբ: Նրա բարձրաձայնած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում, այդ ամենը զրպարտանք է: Իսկ ինչ վերաբերում է, որ իբրև գյուղապետի որդին բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այդ ամենը հերքվել է անգամ դատաբժշկի զննելուց հետո և դա հիմք չհամարելով՝ Միշելը պահանջել է, որպեսզի իրեն զննեն Էջմիածնի պոլիկլինիկայի համապատասխան մասնագետները: Նրանք, նույնպես զննելով Միշելին, տվել են եզրակացություն, որ նրա վրա բռնությայն հետքեր չկան»:
Մանրամասն` այստեղ