Երեւանում կացնահարված հոր ու դստեր վիճակում դրական փոփոխություն չկա
Ուշադրության կենտրոնումNews.am-ը գրում է .
Երեւանում հուլիսի 8-ին կացնահարված 37-ամյա Թագուհու ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանների վիճակում դրական փոփոխություն չկա:
Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնիցNEWS.am-ին տեղեկացրին, որ նրանց վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նշենք, որ հայր ու դուստր գանգուղեղային բաց վնասվածքներ էին ստացել, նրանք վիրահատվել են: Կացնահարվել էր նաեւ ընտանիքի 60-ամյա մայրը, որը տեղում մահացել էր:
Ընտանիքին կացնահարելու մեջ կասկածվողը Թագուհու նախկին ամուսինն է: Նա ոստիկանությունում ընդունել է, որ ինքն է կատարել արարքը, ասել է, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ, ձեռքի մատ, որը պատկանում է 62-ամյա Վաչագան Մանսուրյանին: