ԱՄՆ-ն սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները. Ջոն Քերի
HeaderԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը:
Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբինը:
Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ Ջոն Քերին դարձյալ հայտարարել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում կողմերի ձեռք բերված պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին:
ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: