Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
ՄիջազգայինԱշխատանքային այցվող Վարշավայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: