Ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվել է արգելված խթանիչ
ՍպորտԾանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ծանրամարտիկների արյան նմուշների ստուգման արդյունքները: Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվել է արգելված խթանիչ: Տիգրանը ժամանակավորապես զրկվել է բոլոր կարգի մրցումներին մասնակցելու իրավունքից: Մեղավոր ճանաչված մարզիկների նկատմամբ գործ է հարուցվել: Ծանրամարտի միջազգային կոմիտեն չի անի նոր մեկնաբանություներ, մինչև ամեն ինչ վերջնականապես չպարզվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է ծանրամարտի միջազգային կոմիտեն:
Որակազրկվել են նաև `Ադրբեջանի ներկայացուցիչ Սարդար Հասանովը և թուրք Սիբել Օզկանը: