Ֆրանսիան կհաղթի Պորտուգալիային. Յոահիմ Լյով
ՄիջազգայինՅոահիմ Լյովը Պորտուգալիայի ընտրանուն ֆավորիտ չի համարում:
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտությունից հետո աշխարհի չեմպիոնների գխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ Ֆրանսիան կհաղթի եզրափակիչ դիմակայությունում:
«Կարծում եմ` Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում կհաղթի Պորտուգալիայի ընտրանուն: Պորտուգալացիները այնքան էլ վստահ չեն երևում, որպեսզի ֆավորիտ համարվեն: Ֆրանսիացիները մեր դեմ խաղում մեզ չէին գերազանցում: Բայց 2:0 հաշվով հաղթանակը չի կարելի ասել. թե արժանիորեն չէր: Երբ գոլ ես բաց թողնում 44-րդ րոպեին՝ շոկային է: Տղաները հանդերձարանում հուսահատված էին, չէ՞ որ խաղը նման բան չեր կանխատեսում»,-խաղից հետո նշել է Լյովը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Գերմանիան պարտվել է 0:2 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել և հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել Անտուան Գրիզմանը: