Քայլի Ջենները Քիմ Քարդաշյանից հետ չմնալով ցուցադրել է լողազգեստով իր լուսանկարը
LifeStyle.news.am-ը գրում է .
Շղթայական ռեակցիա: Հենց Քարդաշյան -Ջեններ գերդաստանում մեկնումեկը սոցցանցի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակում, ընտանիքի մյուս անդամներն էլ միանգամից սկսում են հետեւել նրա օրինակին:
Նոր էր Քիմ Քարդաշյանը իր մարմինը ցուցադրել լողազգեստով՝ դրանով պատասխանելով այն մեղադրանքներին, որ իբրեւ ինքըՖերգիի M.I.L.F տեսահոլովակում ֆոտոշոփ է օգտագործել, եւ ահա Քայլին էլ է միանգամից հրապարակել նոր լուսանկար, որի գլխավոր դերում բնականաբար ինքն է:


Թե քույրերից որն է ավելի սեքսուալ՝ ինքներդ որոշեք: Քիմն իր նոր լուսանկարով ի դեպ հասկացրել է, որ պատարստվում է նոր ֆոտոշարքի, բայց չի նշել, թե որ պարբերականի համար է լինելու այդ ֆոտոշարքը:

Քիմն ու Քայլին առաջին անգամ չէ, որ համեմատվում են: Քայլիին հաճախ են քննադատում Քիմի ոճը պատճենելու համար:
