Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը


Դիետաները և աստղակերպի նշանները

Life

Խոյ

(մարտի 21 - ապրիլի 20) 

Խոյեր, ազատվեք ոտքի վրա ուտելու սովորությունից: Իհարկե, ձեր ժամանակը երբեք չի բավականացնում, ձեզ միշտ սպասում են մեծ գործեր, բայց դա դեռ չի նշանակում, թե պետք է անընդհատ ծամեք, ինքներդ էլ չնկատելով, որ ուտում եք: Սովորություն դարձրեք ուտել օրական գոնե հինգ-վեց անգամ, փոքր չափաբաժիններով՝ բավականություն ստանալով յուրաքանչյուր պատառից: Ու նաև ձեզ հետ աշխատանքի տարեք մի քանի միրգ: 

 

Ցուլ 

(ապրիլի 21 - մայիսի 20)

Դուք երբեք պատահական սնունդ չեք ուտում և կարող եք հեշտությամբ հրաժարվել կասկածելի մթերքից, սակայն եթե այն համեղ է, ձեզ զսպել չեք կարողանում: Դա էլ հենց ավելորդ քաշի պատճառ է դառնում, առավել ևս, որ աստղերը հաճախ են Ցուլերին ճոխ մարմին պարգևում: Հետևաբար՝ զսպվածություն, զսպածություն և դարձյալ զսպվածություն: Համառություն դուք ունեք, այդ պատճառով էլ հեշտությամբ կարող եք  սննդակարգ պահպանել: Իսկ որպեսզի ձեզ ոչինչ չգայթակղի, ձգտեք այդ ժամանակահատվածում տան համար չգնել այն մթերքները, որոնք ամենից շատ եք սիրում: 

 

Երկվորյակներ 

(մայիսի 21 - հունիսի 21) 

Երկվորյակներ, բավական է ենթարկվեք ստամոքսային քմահաճույքներին: Չիփսեր, կոնֆետներ և շոկոլադ... Այդ ամենը շատ համեղ է, բայց այդպես երբեք չեք ազատվի  ավելորդ կիլոգրամներից: Ձեր պայուսակում միշտ պահեք ընկույզ և չիր՝ և՛ համեղ են, և՛ չեն գիրացնում: Բայց, բնականաբար, դրանք նույնպես չարաշահել չի կարելի: Նաև ձգտեք անտեսել սովի զգացողությունը: Մի բաժակ տաք ջուր խմեք՝ դա կխաբի ստամոքսին և կուշտ լինելու զգացողություն կստեղծի: Ուշադրությունը շեղելու համար ձեզ 
զբաղեցրեք որևէ հետաքրքիր գործով: 

 

Խեցգետին 

(հունիսի 22 - հուլիսի 22)

Ձեր «դժբախտությունները» երկուսն են՝ գերզգացմունքայնությունը և սակավաշարժությունը: Առաջինի հետևանքն այն է, որ տխուր տրամադրությունը դուք «ճնշում» եք ուտելով: Իսկ երկրորդինը՝ որ կերած կալորիաները կուտակվում են ամենաանհամապատասխան տեղում՝ գոտկատեղից ներքև: Առավոտյան լողանալուց 10 րոպե առաջ արեք պարզ վարժություններ: Եվ ձգտեք ավելի քիչ օգտվել տրանսպորտից: Մի քանի կանգառ գնալու համար ամենևին էլ պարտադիր չէ ավտոբուս նստել. քայլեք: Իսկ տրամադրությունը բարձրացնելու համար կերեք մթերքներ, որոնց օգնությամբ օրգանիզմում արտադրվում է սերոտոնին՝ «երջանկության հորմոն»: Շատ միրգ կերեք՝ սալոր, թուզ:

 

Առյուծ 

(հուլիսի 23 - օգոստոսի 22)

Դուք իհարկե սիրում եք համեղ սննդամթերք ուտել, բայց կարող եք ձեզ զսպել: Կերեք միայն բանջարեղեն, մրգեր, ըմպեք հյութեր: Եվ գիշերը սառնարանի վրա փականք դրեք, թե չէ ձանձրանալիս չեք էլ նկատում, թե ինչպես եք կեսգիշերին մոտենում գայթակղությունների այդ գանձարանին և ուտում երշիկ կամ խմորեղեն: Նաև կարգավորեք ուտելու ժամերը: Դուք էությամբ ոգևորվող եք, այդ պատճառով էլ եթե զբաղված եք հետաքրքիր գործով և ոչ ոք ձեզ չի հիշեցնում ուտելու մասին, կարող եք օրերով մոռանալ դա: Բայց հետո լրացնում եք այդ «բացթողումը»՝ ուտելով սովորականից շատ: Սպորտի մասին լռում ենք... Եթե չեք ուզում դրանով զբաղվել, ապա նույնիսկ ավելորդ կիլոգրամները ձեզ չեն ստիպի:

 

Կույս 

(օգոստ. 23 - սեպտ. 22) 

Ձեր հիմնական խնդիրն անհետևողականությունն է: Առողջ կենսակերպի ջատագով եք, բայց անընդհատ չարաշահում եք ֆասթֆուդը: Նաև եթե որևէ մեկի համար ճաշ եփելու անհրաժեշտություն չկա, սկսում եք անկանոն սնվել՝ նախընտրելով կիսաֆաբրիկատները: Մի խոսքով՝ դուք արդեն հասկացաք, թե ինչին ուշադրություն դարձնեք՝ հրաժարվեք արագ սննդից և մի՛ ծուլացեք վիտամինային աղցաններ պատրաստել: Ձգտեք ուտել միշտ նույն ժամին: Իսկ հացադուլ հայտարարել պետք չէ, մեկ էլ տեսաք՝ ձեզ դուր եկավ, և չկարողանաք կանգ առնել: 

 

Կշեռք 

(սեպտ. 23 - հոկտ. 22) 

Կշեռքներ, որոշ ժամանակով դադարեցրեք ձեր մտերիմների համար խոհանոցային գլուխգործոցներ պատրաստելը: Անուշ բույրերը, որոնք տարածվում են ձեր խոհանոցում, չեն նպաստում նիհարելուն: Կերեք պարզ և առողջարար սնունդ: Աղցաններ պատրաստեք  զանազան կանաչիներից՝ դրանք համեմելով կիտրոնի հյութով և ձիթապտղի յուղով: Դա էլ է լավ դաշտ ստեղծագործելու համար: Եթե չեք դիմանում առանց քաղցրեղենի, գոնե դրանք թխեք կաթնաշոռի և բնական մրգերի հիմքով: Իսկ մյուս համեղ բաղադրատոմսերը թողեք տոների համար: 

 

Կարիճ

(հոկտ. 23 - նոյ. 21)

Ձեր հետևողականությունը հրաշալի է, բայց կատարելությունը սահման չունի: Սննդից հրաժարվել չարժե, պարզապես զբաղվեք յոգայով: Եվս մեկ միջոց կա, որը կօգնի նիհարել: Պատկերացրեք, որ գնում եք երեկույթի, և ձեր ընկերուհին նայելով ձեր սլացիկ կազմվածքին, սկսում է նախանձից ատամները կրճտացնել: Պատկերացրի՞ք: Հիմա արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա իրականանա: 

 

Աղեղնավոր 

(նոյ. 22 - դեկտ. 21)

Դուք սուր զգացողությունների հայտնի սիրահարներ եք: Եվ սնունդն էլ բացառություն չէ: Եթե ուզում եք նիհարել՝ հրաժարվեք համեմունքներից: Կծու և համեմված սնունդը գրգռում է ախորժակը: Աղի, պղպեղի և զանազան համեմունքների փոխարեն օգտագործեք սոյայի թանձրահյութ: Իսկ սխտորի փոխարեն օգտագործեք իմբիր, այն այրում է ճարպերը: Նաև ձեզ խորհուրդ է տրվում փոփոխություններ կատարել սիրելի ըմպելիքների հարցում: Թունդ թեյը և սև սուրճը ավելի լավ է փոխարինել երիցուկի թուրմով և մրգային կոմպոտներով:

 

Այծեղջյուր 

(դեկտ. 22 - հունվ. 19)

Հաճախ զգացմունքային այծեղջյուրները սեղան են նստում, երբ այնքան հոգնած ու սոված են լինում, որ հազիվ են կարողանում ոտքի վրա մնալ: Հիշեք` ձեզ հակացուցված է ուտել քնելուց առաջ, քանի որ սնունդը չի մարսվի և կվերածվի ճարպի: Ցանկալի է ուտելուց հետո թեթև ֆիզիկական վարժություններ կատարել` էներգիայի ավելցուկը սպառելու համար: Լավագույն տարբերակը մի քիչ զբոսնելն է: Եթե դուք ցանկանում եք արագ նիհարել, ապա  շատ հարմար է ցանկացած ցածրկալորիական սննդակարգ, օրինակ` խնձորի, հնդկաձավարի, կեֆիրամրգային և այլն: Այծեղջյուրները շատ զգայուն են, և սնունդն անմիջականորեն ազդում է ներքին օրգանների վրա, այսինքն՝ ցանկացած չոր սննդակարգ կարող է խանգարել ոչ միայն աղեստամոքսային համակարգի գործունեությունը, այլև բացասաբար ազդել առողջության վրա: 

 

Ջրհոս
 

(հունվ. 20 - փետր. 18)

Ջրհոսներ, ձեզ համար գեղեցկությունը կյանքի պարտադիր պայման է: Այդ պատճառով էլ ձեր առաջ դրեք ոչ թե ֆիզիոլոգիական նպատակ՝ «ուզում եմ նիհարել», այլ գեղագիտական: Օրինակ ձեր իրական չափսից փոքր զգեստ գնեք: Եվ կախեք տանը՝ ամենաերևացող վայրում: Հավատացեք, որ կանեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանաք հագնել այդ զգեստը: Եվ ավելորդ պատառը ձեր կոկորդով չի անցնի նույնիսկ այն ժամանակ, եթե ձեր առաջ դնեն ամենասիրելի կերակրատեսակը: Իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հանկարծ ձեզ կսկսի հաճույք պատճառել: Դուք այնքան եք սիրում յուրատեսակ ամեն ինչը, որ առանց դժվարության կարող եք դիմանալ ուտելու գայթակղությանը:

 

Ձկներ

(փետր. 19-մարտի 20)

Եթե բժշկական հակացուցումներ չկան, արագ նիհարելու համար ընտրեք անալի սննդակարգ: Համապատասխանաբար սննդակարգից հանեք բոլոր ապխտած մթերքները և  հավելանյութերը: Նման սննդակարգով դուք մինչև Ամանոր շատ արագ կնիհարեք՝ առնվազն 5 կիլոգրամ: Կա ևս մեկ սովորություն, որը կարող է ձեզ գիրացնել: Դուք որպես նուրբ հոգի ունեցող մարդ՝ նախընտրում եք սթրեսի ժամանակ ուտել, ասես սննդով փոխարինում եք դրական զգացմունքները: Այդ պատճառով էլ եթե ուզում եք քիչ ուտել՝ ձեր կյանքին վառ գույներ ավելացրեք:  Աղբյուրը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Ձեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըԻջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը
Ամենադիտված