Մոսկվայի մետրոյի 6 կայարան փակվել է հրդեհի պատճառով
HeaderՄոսկվայի մետրոյում տեխնիկական անսարքությունների պատճառով կասեցվել է գնացքների երթևեկությունը «Կոտելնիկիիից» մինչև «Կուզմինկի» կայարան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությանը:
Մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գնացքների երթեկության բացակայությունը լարման բացակայությունն է:
Ուղևորների համար տրամադրվել են անվճար ավտոբուսներ:
Սոցցանցերում օգտատերերը բողոքում են անվճար ավտոբուսներում մարդկային կուտակումներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մետրոյի «Վիխինո» կայարանում ոչ մեծ հրդեհ է տեղի ունեցել: Կայարանի ադմինիստրատիվ մասում էլեկտրալար է այրվել: Դեպքի հետևանքով տուժածներ չկան: