Քիմ Քարդաշյանի խիստ դիետան հրաշքներ է գործում (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Երբ Քիմ Քարդաշյանը իր համար նպատակ է սահմանում, ապա դրանից այլևս չի հրաժարվում։
Ռեալիթի շոուի աստղը առանց վարանելու բոլոր ջանքերը գործադրում է երկրորդ երեխայի՝ Սեյնթի ծնվելու հետո ձեռք բերած քաշը վերացնելու համար։
35-ամյա աստղը իր երկրպագուների հետ միշտ անկեղծ է եղել և հինգշաբթի հրապարակված լուսանկարը դրա ապացույցն է։ Նա նոր լուսանկար է հրապարակել։
Լուսանկարում Քիմը հայելու առաջ է կանգնած սև լողազգեստով։ Այդ լուսանկարում երևում է, թե ինչ արդյունքի է հասել Քարդաշյանը ավելորդ քաշի դեմ պայքարում։
Snapchat սոցիալական ցանցում աստղը կիսվել է իր հատուկ դիետայից որոշակի ճաշատեսակներով։





