Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Ուշադրության կենտրոնումԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում 3:0 առավելության հասավ ուկրաինացի ՎոլոդիմիրՄատվիչուկի նկատմամբ և մտավ եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ:
Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճում 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևում Հայաստանը ներկայանալու է 5 մարզիկով, իսկ ընդհանուր առմամբ այժմ Հայաստանն ունի 30 օլիմպիական ուղեգիր:
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: