Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար բավականաչափ աշխատանք է կատարվում
ՄիջազգայինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բավականաչափ աշխատանք է կատարվում։ Այս կերպ նա մեկնաբանել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք ունենք համապատասխան ձևաչափեր դա նաև ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա ուղիղ երկխոսություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, հանդիպումները, որոնք տեղի են ունենում բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, դրանք անցկացվում են Եռակողմ ֆորմատով`Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև», - եզրափակել է Զախարովան: