ՆԱՏՕ-ն անցնում է Ռուսաստանին զսպելու ռազմավարությանը, սակայն համագործակցում նրա հետ. Պենտագոն
HeaderՆԱՏՕ-ն անցնում է Եվրոպայում իր գործընկերներին աջակցելու ռազմավարությունից Ռուսաստանին զսպելուն, սակայն շարունակում է համագործակցել նրա հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը լրագրողներին, ովքեր ուղեկցել են նրան Վարշավա ուղևորվելիս, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այդ (Վարշավայում ՆԱՏՕ-ի) գագաթնաժողովի կենտրոնական թեման կդառնա Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի մոտեցման հետագա զարգացումը, որն ուժեղ է և հավասարակշռված՝ ուժեղ Եվրոպայում ագրեսիայի զսպման առումով»,- ասել է նա։
Քարթերը նշել է, որ ՆԱՏՕ-ն նախկինի պես բաց է Ռուսաստանի հետ ավելի լայն համագործակցության համար, ինչպես դա եղել է «սառը պատերազմի» ավարտի պահից։