Անձրևից հետո անձրևանոցը փակ վիճակում ենք չորացնում. Էթիկայի կանոններ
LifeLife.panorama.am-ը գրում է .
Էթիկայի կանոնները շատ պարզ և հայտնի են, սակայն մարդիկ շարունակում են պատահաբար կամ անտեղյակության արդյունքում խախտել դրանք: Ներկայացնում ենք մի ֆոտոշարք, որում ցուցադրվում է էթիկայի 15 կանոն:
1. Անձրևից հետո անձրևանոցը փակ վիճակում ենք չորացնում:
2. Ուշադրության ճիշտ ցուցաբերում: Տղամարդը երբեք չի պահում կնոջ պայուսակը:
3. Ընտրում ենք ճիշտ հագուստ տան համար: Երբեք գիշերանոցով չենք մնում ողջ օրը: Ընտրեք հարմարավետ հագուստ:
4. Եթե գլխարկ եք կրում, հյուր գնալիս անպայման հանեք:
5. Մազերը կարելի է մարդաշատ վայրում կարգի բերել, սակայն դիմահարդարումը՝ միայն զուգարանում:
6. Երբ սուրճի են հրավիրում, ապա հրավիրողն է հաշիվը փակում:
7. Սրճարանում յուրաքանչյուր մարդ իր պայուսակը իր աթոռից է կախում:
8. Երբ հյուրընկալվում եք ինչ-որ մեկի տանը, ապա ճիշտ չէ ամեն ինչից հրաժարվել: Ընտրեք մի բան և օգտվեք:
9. Հանդիպման ժամանակ գեղեցիկ չէ հեռախոսով խոսել, եթե իհարկե շատ շտապ զանգ չէ:
10. Հանրային վայրում չի կարելի էմոցիոնալ և բարձր տոնով խոսել, պետք է հանգիստ և ցածր ձայնով խոսել:
11. Գնումների համար նախատեսված տոպրակները միայն գնումների համար ենք օգտագործում:
12. 12 տարեկանից բարձր բոլոր անձանց «Դուք» -ով ենք դիմում:
13. Երեխայի ննջասենյակ մտնելուց առաջ միշտ պետք է թակել դուռը: