Թուրքիայում ռումբ պատրաստող սիրիացիները պայթել են տանը
ՄիջազգայինՊայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի տներից մեկում, որում սիրիացիներ են բնակվել, տեղեկացնում է «Հյուրրիյեթ» թերթի կայքը:
Հաղորդվում է, որ սիրիացիները տանը ռումբի պատրաստմամբ են զբաղվել: Հենց այդ ընթացքում էլ տեղի է ունեցել պայթյունը:
Ոստիկանները տանը նաև ատրճանակ ու խլացուցիչ են հայտնաբերել:
Պայթյունից հետո ծանր վիրավորված երկու սիրիացի հիվանդանոց են տեղափոխվել, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: