Սովորական մահկանացուների նման. Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին տեսել են խանութում գնումներ կատարելիս (լուսանկարներ)
LifeStyle.news.am-ը գրում է .
Հենց պարբերականները այլեւս գրելու բան չեն ունենում, նրանք սկսում են քննարկել Հոլիվուդի ամենահայտնի զույգին: Եվ այսպես, տարվա ընթացքում մոտ քսան հոդված է հայտնվում այն մասին, որ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը մտադիր են ամուսնալուծվել, կամ էլ արդեն ամուսնալուծվել են, բայց գաղտնի են պահում դա եւ նմանատիպ շատ այլ հնարված մտքեր:

Իսկ ամուսինները այդ ընթացքում հանգիստ ու խաղաղ իրենց համատեղ կյանքն են վայելում: Այս անգամ պապարացիները նրանց «որսացել են» Քալիֆորնիայի Լոս Ֆելիզեում: Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչով էին նրանք զբաղված:

Էնջին ու Բրեդը, սովորական մահկանացուների նման, գնացել էին Gelson’s Market խանութ՝ մթերք գնելու:

41-ամյա դերաասանուհին եւ նրա ամուսինը որոշ ժամանակով հեռացել են Լոնդոնից (Բրեդն այնտեղ հերթական ֆիլմն է նկարահանում) ու վերադարձել Քալիֆորնիա:

Այս տարի մենք նրանց հազվադեպ ենք միասին տեսել, քանի որ Ջոլին Կամբոջայում էր շատ ժամանակ անցկացնում, իսկ Բրեդը՝ Անգլիայում:
