Սիարայի և Ռասսել Վիլսոնի հեքիաթային հարսանիքը բրիտանական ամրոցում (լուսանկարներ)
LifeԼife.panorama.am-ը գրում է .
Սիարան ու Ռասսել Վիլսոնն ամուսնացել են։Երջանիկ զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախօրեին՝ ամենամտերիմ ընկերների ու ընտանիքի անդամների ներկայությամբ, որոնց թվում են եղել նաև Ջեննիֆեր Էնիսթոնն ու Քելլի Ռոուլանդը։
Հարսնացուն կրում էր Roberto Cavalli զգեստ։ Հարսանիքը տեղի է ունեցել Անգլիայի ամենահիասքանչ Պեքֆորտոն ամրոցում։
Զույգը, որ որոշել էր ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից մինչև ամուսնությունը, շրջապատված էր մտերիմներով ու հարազատներով։ Պարզվել է նաև, որ Սիարան ու Ռասսսել Վիլսոնը իրավաբանորեն ամուսնացել էին ԱՄՆ-ում՝ մինչ Անգլիայում հարսանեկան արարողության ժամանակ դեպի խորան միասին քայլելը։
Հարսանեկան արարողությունից առաջ զույգը հյուրերին խնդրել է, որպեսզի հանձնեն իրենց բջջային հեռախոսները, որեսզի հարսանեկան նկարները չհայտնվեն համացանցում։






