Վրաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են հուշագիր՝ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում ստորագրել են հուշագիր երկու երկրների միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին:
«Այսօրվա այցը կոնկրետ արդյունքներ տվեց երկկողմ համագործակցության խորացման տեսակետից»,- ասել է Կվիրիկաշվիլին համատեղ մամուլի ասուլիսում:
Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը կողմնորոշված է ինչպես Վրաստանի անվտանգության, այնպես էլ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանը, խաղաղ եւ անվտանգ զարգացման նպաստմանը:
«Դա Վրաստանին նոր հնարավորություն կընձեռի գնելու զենք պաշտպանության համար եւ սպառազինություն, ինչը Վրաստանին թույլ կտա ամրապնդել պաշտպանական անվտանգությունը եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ անցկացնել համատեղ զինավարժանքներ, որոնք շատ կարեւոր են Վրաստանի համար»,- հայտարարել է վարչապետը:
Քերին պարզաբանել է, որ հուշագրի շրջանակում ձեռնարկվելիք քայլերը կպարզեցնեն ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցությունը, հաղորդել է Sputnik գործակալությունը: