Հրաժեշտ տվեք վատ շնչառությանը և ատամների փառին այս պարզ միջոցի օգնությամբ
LifeLife.panorama.am-ը գրում է .
Այս պարզ միջոցը կօգնի բարելավել բերանի, ինչպես նաև ընդհանուր առողջությունը։ Այն շատ օգտակար է նաև ատամների ստիտակեցման, փառից ազատելու, նաև լնդերի առողջության համար։
Այս պրոցեդուրայի համար անհրաժեշտ է ընդամենը բուսական յուղ՝ կոկոսի, քնջութի, ձիթապտղի, Ձեր ընտրությամբ։
1 ճաշի գդալ յուղը լցնել բերանը, պահել 20 րոպե և դատարկել բերանը։ Բերանը ողողել տաք ջրով։
Այս գործողությունը պետք է կատարել ամեն առավոտյան։ Սկզբում հնարավոր է տհաճ լինի, այդ իսկ պատճառով կարելի է սկսել 5 րոպեից՝ հասցնելով մինչև 20 րոպե։
Ընդամենը 1 շաբաթ անց կտեսնեք, թե որքան է սպիտակել ատամները։