Գողացել են Սաակաշվիլիի զրահապատ ամենագնացը
ՄիջազգայինԿիևում գողացել են Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին պատկանող Toyota Land Cruiser զրահապատ ամենագնացը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Սաակաշվիլիին շնորհավորել են նոր ոստիկանության տարեդարձի կապակցությամբ. գողացել են նրա մոտ 6 միլիոն գրիվեն արժողությամբ (մոտ 15.6 միլիոն ռուբլի) Toyota Land Cruiser-ը»,- գրել է նա:
Հանցագործությունը կատարել են քրեական հեղինակություն Սերգո Գլոնտիին (հայտնի է նաև Գուգա մականունով) ենթակա անձինք:
Նշվում է, որ ավտոմեքենան կվերադարձվի տիրոջը, եթե Կիևի վերաքննիչ դատարանը մերժի Հունգարիա արտահանձնել ավելի վաղ Ուկրաինայում ձերբակալված Գլոնտիին և նրան բաց թողնի կալանքից: Բուդապեշտը նրան կասկածում է Հունգարիայի քաղաքացիություն ստանալու նպատակով խարդախության մեջ: