Կնեսետի լիագումար նիստում քվեարկության չդրվեց Հայոց ցեղասպանության հարցը
HeaderNews.am-ը գրում է .
Իսրայելի Կնեսետի լիագումար նիստում այսօր՝ հուլիսի 5-ին, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չդրեց քվեարկության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանագետ հայր Կորյունը:
«Կնեսետը քննարկեց հարցը, սակայն քվեարկության չդրեց, քանի որ Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց հարցը քննարկել Կրթության հանձնախմբում»,- ասաց հայր Կորյունը:
Հայր Կորյունը հայտնեց, որ Կնեսետի առջեւ մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանությունը: