Նատալիա Օրեյրո. «Վայրի հրեշտակը»` տարիներ անց (լուսանկարներ)
LifeStyle.news.am-ը գրում է .
Ի՞նչ ավարտ կունենա Իվոյի ու Միլագրոսի սիրային պատմությունը. այս հարցը տարիներ առաջ հուզում էր մի շարք աղջիկների, որոնք հիանում էին ոչ միայն էկրանային սիրված զույգի զգացմունքներով, այլեւ գլխավոր հերոսուհուն մարմնավորող Նատալիա Օրեյրոյի հրեշտակային եւ միեւնույն ժամանակ վայրի արտաքինով:
Հեռուստասերիալում նկարահանվելու տարիներին դերասանուհին ընդամենը 21 տարեկան էր: Այսօր էլ 39-ամյա Նատալիան փայլում է իր հմայքով: Շատերի կարծիքով` դերասանուհին իր տարիքից մեծ է երեւում, սակայն, նույնիսկ, տարիներ անց նա բոլորի մոտ ասոցացվում է կենսախինդ ու առույգ Միլիի հետ, որն իր նպատակին հասնելու համար գործի էր դնում եւ հրեշտակային արտաքինը, եւ բնավորության վայրի գծերը:
Ահա, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել սիրված դերասանուհին տարիների ընթացքում:










Սյունե Առաքելյան