46-ամյա տղամարդը, նախնական տվյալով, կախվել է պարտքերի պատճառով
ՀասարակությունՇիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին «Ատեկայի» տարածքում հուլիսի 5–ին տանիքից կախված հայտնաբերված տղամարդը, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն է գործել:
NEWS.am-ի տեղեկություններով, 46-ամյա տղամարդն այդ քայլին դիմել է պարտքերի պատճառով. պարտատերերը պահանջել են գումարը, իսկ նա այդ պահին այդքան գումար չի ունեցել:
46-ամյա տղամարդը Նահապետավան գյուղից էր, ամուսնացած էր, երեխաներ ուներ:
Նշենք, որ տղամարդու դին հայտնաբերվել է քայքայված վիճակում: Սա այն նույն անձն է, որին արդեն 40 օր որոնում էին իրավապահ մարմինները՝ որպես անհետ կորած: Թե կոնկրետ երբ է տղամարդն ինքնասպանություն գործել, դեռեւս հայտնի չէ: