Ինչպիսին է ամենաարյունալի ֆուտբոլն աշխարհում (լուսանկարներ)
LifeԿալչո ֆլորենտինո կամ պարզապես calcio՝ ֆուտբոլի ամենավաղ տեսակներից է, որի կանոնները վերջնականապես ձևավորվել են 1580-ին, գրում է Обозреватель-ը։
Խաղը տևում է 55 րոպե, ժամանակի մեծ մասը խաղակիցները հարվածում են միմյանց՝ մինչ ուժասպառ լինելը։ Բացի այդ, կալչոն շատ տեղայնացված միջոցառում է, որում ներառված է ընդամենը 4 թիմ մոտակա բնակավայրերից։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր գույնը՝ սպիտակ, կապույտ, կարմիր և կանաչ, և նրանց հանդիպումն անցկացվում է միշտ նույն վայրում՝ Ֆլորենցիայի Սանտա Կրոչե հրապարակում։
«Դա դաժան խաղ է։ 1994-ին խաղից հետո ես 15 ժամ անցկացրել եմ վիրաբուժության բաժանմունքում։ Ես հասել էի այնտեղ՝ մի աչքը ձեռքիս և գրեթե առանց ատամների։ Այս տարի իմ որդին կմասնակցի իր առաջին խաղին։ Նա ընդամենը 18 տարեկան է»,- պատմել է խաղակիցներից մեկը։
2006-ին կալչոյի խաղերը չեղարկվել էին 2 տարով՝ սպիտակ և կապույտ թիմերի միջև դաժան բախումների պատճառով, սակայն ավելի ուշ վերսկսվել են։





Շարունակությունը ՝ այստեղ :