Այլմոլորակային կատուն՝ Instagram-ի աստղ
LifeԱչքերի հազվագյուտ հիվանդության պատճառով այլմոլորակային անունը ստացած կատուն Instagram-ի աստղ է դարձել։
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mirror պարբերականը, Մաթիլդա անունով կատվի անսովոր տեսքի պատճառը աչքի ոսպնյակի բնածին հազվագյուտ հիվանդությունն է։ Կատուն կորցրել է տեսողությունը, եւ պետք է վիրահատվի։ Ամենայն հավանականությամբ, նրա աչքերը կհեռացնեն։ Թե որ երկրում է ապրում այլմոլորակային կատուն, հայտնի չէ։
Հունիսի 10-ին կատվի տերերը GoFundMe-ում Մաթիլդայի վիրահատության համար դրամահավաք են կազմակերպել։ Անհրաժեշտ 2.5 հազար դոլարը հավաքվել է 4 օրում։ Գումարի 25 տոկոսը կտրամադրվի բարեգործության։