Թբիլիսիի կենտրոնում նոր սողանք է գրանցվել
Ուշադրության կենտրոնումBlogNews.am - գրում է .
Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենտրոնում նոր սողանք է գրանցվել, ինչի հետևանքով վնասվել են շենքերի տանիքներ ու պատեր: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհուրդը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դրանից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայություններն ու պարեկային ոստիկանության աշխատակիցները: Միաժամանակ մասնագետները շարունակում են հետազոտել հունիսի 14-ի գիշերը գրանցված ջրհեղեղի հետևանքով վնասված տները:
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ հարկադրված են եղել տարհանել մոտ 300 մարդու, որոնց մի մասը մնացել է առանց տանիքի, իսկ մնացյալ մասը կարող է տներ վերադառնալ միայն դրանցում վերականգնողական աշխատանքներ իրականացնելուց հետո: Տուժածներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում, որտեղ նրանց ապահովում են սննդով, դեղորայքով և անվճար բժշկական խորհրդատվություններով: Պաշտոնական տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 15 մարդ: