Եվրամիության նոր ռազմավարությունը ենթադրում է ԵՄ ավելի մեծ ներգրավվածություն համաշխարհային գործընթացներում
ՄիջազգայինԵվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու համոզմամբ՝ Եվրոպան իր ներկայիս ռազմավարությամբ ցանկանում է ընկալվել որպես ավելի ակտիվ դերակատար համաշխարհային գործընթացներում: «Աշխարհըցանկանում է, որ այն ավելի մեծ ներգրավվածություն ունենահամաշխարհային հարցերի կառավարման գործընթացում:Կարծում եմ՝ շատ երկրներում, այդ թվում` Հարավային Կովկասումեւ Հայաստանում այդ ակնկալիքը տեսանելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ դեսպանը:
Նրա խոսքով՝ Եվրամիության կարեւորագույն առավելություններից մեկն այն է, որ ԵՄ-ն տարբեր երկրների համար թիվ մեկ գործընկերն է արտաքին առեւտրի ոլորտում, իսկ Հայաստանի համար՝ թիվ մեկ ներդրողը:
ԵՄ նոր ռազմավարության գերակա խնդիրները 5-ն են՝ ԵՄ անվտանգություն, պետության եւ հասարակության ամրություն արեւելյան եւ հարավային հարեւանության շրջանում, հակամարտությունների եւ ճգնաժամերի հաղթահարման համալիր մոտեցում, տարածաշրջանային ծրագրերում համագործակցության իրականացում եւ 21-րդ դարի համար համաշխարհային կառավարման բարելավում: «Ռազմավարության մեջ առկա գաղափարն այն է, որ Եվրամիությունը պետք է լինի օրակարգը կերտող, կապակցող եւ համակարգող: Այստեղ հստակ նշված է, որ այն կողմ է համաշխարհային կառավարման մեջ փոփոխություններին&raqu o;,-նշեց Պյոտր Սվիտալսկին:
Հունիսի 28-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ներկայացրել էր Եվրոպականմիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության համաշխարհային նոր ռազմավարությունը: