Մենք զարգացնում ենք Իսրայելի և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռամադանի կապակցությամբ ուղերձ է հրապարակել, որում անդրադարձել է նաև Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը. փոխանցում է Sabah-ը:
«Մենք զարգացնում ենք Իսրայելի և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Վերջին շաբաթներին կատարվեցին փոխադարձ քայլեր, ինչը հույս է տալիս ապագայի համար»,- ասել է նա:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անցած 13 տարում ունեցել է տնտեսական մեծ նվաճումներ, և երկիրը հաստատապես, քայլ առ քայլ մոտենում է 2023 թվականի հետ կապված նպատակների իրագործմանը:
«Թուրքիան միայն 780.000 քառակուսի կիլոմետրից բաղկացած երկիր չէ, Թուրքիան դեպի արմատներ գնացող ժառանգություն, քաղաքակրթական հարուստ արժեքներ, մեծ պոտենցիալ ունեցող երկիր է»,- ասել է նա: