Ֆրանսիա-Իսլանդիա դիմակայությունը ռեկորդ է սահմանել
ՍպորտՖրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականների միջև ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ խաղը հաճախելիության ռեկորդ է սահմանել:
Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած խաղին ներկա է եղել 76 833 երկրպագու: Մինչ այս հանդիպումը Եվրո-2016-ի ամենահաճախելի խաղը եղել էր Իսպանիա-Իտալիա դիմակայությունը: Այս մասին տեղեկացնում է «France Football»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Իսլանդիայի ընտրանուն հաղթելուց հետո, հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչում կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հետ: