Նախընտրությունները սեքսում՝ ըստ աստղակերպի նշանների
LifeԽոյ տղամարդ
Անկողնում փորձում են ապացուցել, որ ոչխար չեն։ Պատրաստ են ամենուր անել կունիլինգուս։ Չեն ամաչում նաև ինքնաբավարարմամբ զբաղվել։ Սեքսուալ դիմացկունության ակնհայտ բացակայությանը զուգահեռ Խոյերը անթիվ-անհամար կանանց հետևից ընկնելու կենսաբանական պահանջ ունեն։ Նրանց ազարտը գրեթե նախամարդու կիրք ունի։ Պահպանակը տեսականորեն ընդունում են, բայց միայն տեսականորեն։
Խոյ կին
Էգոիստ է և խորաթափանց։ Գայթակղել նրան պետք է համառորեն ու արագ։ Կամ ամեն ինչ ու միանգամից կտա, կամ՝ երբեք և ոչինիչ։ Գայթակղելու լավագույն ձևը ինչ-որ հերոսություն անելն է։ Խոյ կանայք տաքարյուն են ու կրքոտ, սիրում են հասկացող ու խոնարհ տղամարդկանց։ Կարող է թվալ, թե զուրկ են կոկետությունից ու անտարբեր են իրենց նկատմամբ ցուցաբերած բարեկիրթ վերաբերմունքից. Չեն պահանջում պահել վերարկուն, դուռն էլ կարող են անձամբ բացել։
Ցուլ տղամարդ
Կարող են գրազով հաղթել բոլոր մյուս նշանների տղամարդկանց մեկ գիշերում սեռական ակտերի քանակով։ Չեն սիրում փոխել դիրքեր, նրանց բավարարում է պարզագույն ու ավանդական «տղամարդը վերևից, կինը ներքևից, դեմ առ դեմ» տարբերակը։ Չնայած Ցուլը սիրում է գլխավորը լինել, բայց անկողնում «վերևից» դիրքը կարող է զիջել կնոջը։ Շատ ու բազմաբան սեռական կապերի արդյունքն այն է, որ հաճախ են հիվանդանում սեռավարակներով։ Այս տղամարդուն գրավելու համար կինը պետք է հնարավորինս անտարբեր լինի, չնկատի ժպիտը։ Եթե դա էլ չօգնի, կարելի է խուլ ձևանալ, հաղորդակցվել ժեստերով։ Բայց երբեք, ոչ մի պայմանում «այո» ասել չի կարելի։ Պահպանակը չեն ընդունում, ինչպես լեյկոցիտները՝ օտար մարմին։
Ցուլ կին
Փող են սիրում և անընդհատ «ձևեր են թափում»։ Տղամարդը պետք է բավականաչափ փող ունենա, որպեսզի գնի ադամանդներ և բավանականչափ հիմար լինի, որպեսզի հենց այս կնոջ համար գնի այդ ադամանդները։ Այս կանանց համար ամենատարածված մահը՝ խանդի հողի վրա ամուսնու կատարած սպանությունն է։ Սեռապես հասունացած Ցուլ կանայք բավականին մարմնեղ են լինում, եթե ոչ, ուրեմն՝ մի բան այն չէ։ Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, պետք է նրան կերակրել սնիկերսներով ու մսային ուտեստներով, հյուրասիրել քաղցր լիկյորներ, միաժամանակ շոյել նրանց էրոգեն հատվածները։ Եթե Ցուլ կինն այս ամենը չունի, դժբախտ է ու տառապում է։ Եթե ունի՝ երջանիկ ու սիրառատ։
Երկվորյակ տղամարդ
Նրան չի գոհացնում հանդիպման ժամը։ Ինտիմ իրավիճակը նրան ճնշում է։ Ամեն սահմանափակում հունից հանում է։ Սեքսում տաղանդավոր են, գուշակում են ցանկությունները, կարող է ամեն մի այլասերում մատուցել որպես գրավիչ ինչ-որ բան։ Ամաչում են տնքալ օրգազմի ժամանակ։ Սիրում են, երբ կինը գզուգագուլպաներով է։ Բաց չեն թողնում խմբակային սեքսով զբաղվելու առիթը։ Առանց պահպանակի անկողին մտնել չեք համոզի։
Երկվորյակ կանայք
Սեփական խորաթափանցության զոհն են։ Առանց շալվարից ներս նայելու կարող է իմպոտենտին տարբերել սեքս-հսկայից։ Հաճախ ամբողջ կյանքում փնտրում են սպիտակ վերարկուով ասպետի։ Ու քանի որ նման ասպետներ քիչ են հանդիպում, հաճախ սեքս անում են առանց սիրո։ Հակառակ թվացյալ թեթևամտության՝ հաշվենկատ են։ Հաճախ են զուգընկերոջը
մոլորեցնում, իբր չափազանց հետաքրքրված են նրանով։ Բայց Երկվորյակների դեպքում դա կարող է լինել սովորական հետաքրքրասիրություն։ Սիրում են զուգընկերոջ հետ էրոտիկ նկարներ նայել, սովորել նոր էրոտիկ դիրքեր ու քննարկել ընդհանուր ծանոթներին։
Խեցգետին տղամարդ
Չնայած կենդանակարեպի նշանին՝ համանուն դիրքը Խեցգետինները չեն սիրում։ Բայց վատ չեն ցուցաբերում իրենց մյուս ոչ պակաս սանձարձակ դիրքերում։ Սեռական ակտի ժամանակ մեկ արագ են շարժվում, մեկ էլ չափազանց դանդաղ՝ փորձելով լինել տարբեր։ Նրանց թվում է, թե այդպես գրգռում են իրենց զուգընկերուհուն։ Իրենց գլխավոր զենքը համարում են կունիլինգուսը։ Սեքսից հետո սիրում են քննարկել իրենց ու իրենց զուգընկերուհիների նախկին սեռական փորձերը։ Իրենց ձեռքբերումները Խեցգետինները հիշում են երկար, պատմում հաճախ։ Պահպանակից չեն խուսափում։
Խեցգետին կին
Կենդանակերպի նշանն ինքնին ասում է. Խեցգետին կինը սիրում է սեքս անել։ Անընդհատ անհանգստանում է, սեքսից հետո կարող է անհետանալ ու երկար։ Նրանք հատկապես ուշադիր են ու զգայուն ծիսական մանրուքների նկատմամբ, խանդոտ են, վամպիրային ու նենգ։ Մյուս կողմից էլ՝ այս նշանի տակ ծնված կանայք այնքան համառ են, որ գրեթե չկա ոչ մի հնարավորություն նրանցից արագ բաժանվելու ու ազատվելու։ Կարող են մեղմ բռնել տղամարդուն իրենց չանչերով, իսկ վատ պահվածքի համար կարող են ցավեցնել։
Առյուծ տղամարդ
Կյանքը պիես է, որը կոչվում է «Առյուծի սերը»։
Սցենարի ու բեմադրության հեղինակ՝ Առյուծ։
Պրոդյուսեր՝ Առյուծ։
Գլխավոր դերում նույնպես ինքը՝ Առյուծն է։
Դերերում՝
Առյուծի դերը՝ Առյուծը (գեղեցիկ տղամարդ, որի շուրջ էլ տեղի են ունենում իրադարձությունները)։
Զմայլված հանդիսատեսը՝ աշխարհի բոլոր կանայք։ Իսկ ավելի լուրջ՝ Առյուծները լինում են շատ տարբեր, շատ։
Առյուծ կին
Ազդեցիկ ու ինքնավստահ Առյուծ կինն ամենաշատ սիրում է, որ ամեն ինչ լինի տպավորիչ, դրամատիկ, ինչպես կինոյում։ Զուգընկերն էլ պետք է լինի իր հպարտության գլխավոր առիթը։ Գոնե ամենասկզբում։ Առյուծ կանանց արժանապատվությունն այն է, որ ուժեղ սեռին հազվադեպ են մանրուքների համար անհանգստացնում, նյարդայնացնում։ Թերությունն էլ այն է, որ թուլություն ունեն ամեն վառ ու փայլողի նկատմամբ։ Մյուս կողմից էլ ՝ միշտ հանգիստ են, ամեն ինչից օգուտ են քաղում, նույնիսկ մինետից (ինչ գտնի, կթքի տոպրակի մեջ ու կվաճառի)։ Ամուսնության մեջ ժամանակի ընթացքում թքած կունենա նաև սեքսի վրա։ Տղամարդկանց նրանք ընկալում են՝ որպես երեխաների պոտենցիալ դայակներ ու փողի պարկեր։ Առյուծ կանանց հաճախ են դավաճանում, քանի որ իրենց մարմնին մոտ են թողնում քիչ ու կարճ ժամանակով, իսկ սեքսի ժամանակ իրենց պահում են վազորդի պես։
Կույս տղամարդ
Կույսերը լավ սիրեկաններ են, հարուստ սեքսուալ երևակայություն ունեն։ Չնայած արտաքին գործնական, սառը ու մանրախնդիր տեսքին, կենդանակերպի այս նշանն ամեն ինչ անում է, որ իր զուգընկերուհուն հաճույք պատճառի։ Կույսերին անկողնում հեշտ է կառավարել։ Նրանք կարող են լինել և առաջանորդ և հետևել առաջնորդին։ Կույսի հետ սեքսը բազմազան է. այսօր կարող են լինել պասիվ ու մեղմ, վաղը՝ կրքոտ ու բռնկուն։
Կույս կին
Գեղեցիկ են, նյարդային, հավատարիմ ու ձգողական։ Տղամարդիկ վազում են նրանց հետևից, ինչպես սառը գարեջրի հետևից։ Բայց այս կանայք, որպես կանոն, չեն կարողանում դա օգտագործել։ Նրանցից պետք չէ սպասել կրքոտ գիշեր, նրանց մոտ ամեն ինչ սիրով է ու խաղաղ։
Այնպես որ եթե սեքսը ձեզ համար դեռ ծանոթության պատճառ չէ, շրջանցեք Կույսին։ Լավն այն է, որ Կույսերի հետ սերը ամրապնդում է առողջությունը, լայնացնում մտահորիզոնը։ Նրանք լավ գիտեն կանոնները, գիտեն նաև դրանք խախտելու ձևերը։ Կույսերին ցանկությունների մասին պետք է ասել ոչ թե հայացքով կամ երկչոտ ակնարկներով, այլ ուղիղ տեքստով։
Կշեռք տղամարդ
Երբեք կնոջ հոգու մեջ չի մտնի՝ փորձելով պարզել նրա պարկեշտության աստիճանը կամ իմանալ, թե ինչն է նրա համար թանկ ու սուրբ։ Նրան հուզում են միայն կնոջ արտաքինը, ձայնը, հագուստն ու պահվածքը։ Կնոջ նվիրական զգացմունքները Կշեռքի համար անհասանելի կմանան, նա ավելի ու ավելի շատ ուշադրություն կդարձնի կնոջ արտաքին բացթողումների վրա։ Պահպանակը համարում են պաշտպանվելու համար արժանի միջոց։
Կշեռք կին
Նա ուզում է բոլորին դուր գալ։ Նրա կողքին գտնվողը պետք է հասկանա, որ սեքսն ու սիրախաղը տարբեր բաներ են։ Կշեռքը հիմնական զուգընկեր փնտրելիս շատ դժվարահաճ է։ Նրանք ուզում են տղամարդ, որը կտանի իր հետևից ոչ միայն իրենց, այլ նաև մնացած բոլորին, այնպիսի զուգընկերոջ, որը անհարմարություններ չի ստեղծի շրջապատի հետ շփման ժամանակ։ Եթե տղամարդը հենց այդպիսին է, Կշեռք կինն ամբողջությամբ նրանը կլինի՝ առանց մնացորդի։ Եթե ոչ, ուրեմն կինն ինքը կորոշի՝ երբ, որտեղ, ինչ դիրքով և կլինի ընդհանրապես, թե ոչ։ Կշեռքի հետ ապրել պետք է գեղեցիկ, հարմար, ժամանակ առ ժամանակ նվիրել ծաղիկներ, եփել սուրճ ու մատուցել անկողնում։ Կշեռքները տղամարդկային խառնվածքը գնահատում են ոչ պակաս, քան կոմպլիմենտներն ու պահվածքի ներբագեղությունը։
Կարիճ տղամարդ
Նրանք հանդիպում են, նա սկսում է տանջել կնոջը, քանի որ դա Կարիճ տղամարդկանց դուր է գալիս։ Ժամանակի ընթացքում Կարիճը հոգեբանորեն լիակատար փլվում է։ Դա նրան նույնպես դուր է գալիս։ Կինը պետք է ինքը նրբագեղ ընկնի տղամարդու գիրկը ու թույլ տա նրան ամեն ինչ, իսկ հետո գնա հոգեբույժի մոտ։ Նա հզոր է, նրա հայացքից կինն ուզում է հանել ներքնաշորերը, առանց նկատելու՝ քանի մարդ կա շրջապատում և ինչքան ժամանակ են ծանոթ։ Պահպանակ օգտագործում են ըստ ցանկության։
Կարիճ կին
Նրա վսեմ կարիճային ոգին պայքարում է հեշտասեր կարիճային մարմնի հետ։ Այդ պատճառով կին Կարիճներից գալիս է հզոր ու սեքսուալ գրավչության բույր, միաժամանակ խստության աուրա, որը հուշում է՝ սիրով կարելի է զբաղվել միայն լուրջ առիթով։ Կարիճները սիրում են բոլոր առումներով ուժեղ տղամարդականց։ Էրոտիկ խաղերում նրանք շատ կրքոտ են, մի քիչ էլ սադոմազո են սիրում։ Այս նշանի տակ ծնված կանանց պետք է կարողանալ սիրել շատ ու երկար։ Առաջին հայացքից այս կանայք թվում են ինքնատիրապետող, բայց հենց որ գործը հասնում է սեքսին, սկսում են օգտագործել ամեն ինչ, ինչը կընկնի ձեռքի տակ խոհանոցում ու նույնիսկ ավտոտնակում։ Այնպես որ նրան խոհանոցում կամ ավտոտնակում սիրելը կյանքի համար մի քիչ վտանգավոր է։ Վտանգավոր են ոչ միայն այդ պատճառով. նրանց պատճառով քանդվում են ընտանիքներ, ինչպես նաև աշխատանքային բարձունքներ ու բարձր աշխատավարձեր են գրանցվում։
Աղեղնավոր տղամարդ
Առաջին հայացքից բացարձակ ամաչկոտ է մինչև այն պահը, երբ նրա հետ կհայտնվեք անկողնում։ Կլինի ամեն ինչ՝ քնքշանք, կիրք, ինքնամոռաց սեքս։ Աղեղնավորների թերությունը որոշակի կաղապարվածությունն է և այն, որ նրանց սեքսուալությունը սահմանափակված է ինչ- որ կանոներով, որոնք անհայտ է, թե ում ազեդցության արդյունքն են։ Ասել, որ Աղեղնավորին հատուկ է մենամուսնության նկատմամբ վախը, նույնն է, ինչ ասել, որ Սալման Ռուշդին մահից մի քիչ վախենում է։ Արդյունքում, սեքսուալ ակտից հետո Աղեղնավորը դառնում է շփման մեջ լպիրշ։ Պահպանակ կրում է (իր հետ)։
Աղեղնավոր կին
Այսպիսի ամազոնուհու հետ լինելու համար, պետք է ունենալ ոգու շարունակական թռիչք։ Լավ կլինի նրա հետ սեքսով զբաղվել Կիպրոսի ծովափերին՝ ինչ-որ համաժողովի ընդմիջումների ժամանակ։ Նրան ամենաշատը գրգռում է զուգընկերոջ նկատմամբ սկսած որսը։ Նպատակին հասնելուց հետո փնտրում է ավելի դժվարհասանելի ինչ-որ բան։ Աղեղնավոր կինը նրանց համար է, ովքեր սիրում են գեղեցիկներին, խելացիներին ու ուրախներին։ Սեքս անելիս անսպառ է։ Սեքսն Աղեղնավորի համար գրեթե կյանքի իմաստ է։ Այնպես որ պատրաստ եղեք տարբեր այլասերումների։ Բնույթով այս կանայք ռոմանտիկ-թափառականներ են, սիրում են փոխել վայրն ու իրավիճակները։ Նրանց հետ սեքս կարելի է անել ամենուր։
Այծեղջյուր տղամարդ
Անկողնում նա շատ եռանդուն է ու նուրբ, երբեմն նույնիսկ չափից դուրս։ Նրբակիրթ է, ինչպես անվտանգության ծառայության վերլուծաբան, սրամիտ, ինչպես բիոռոբոտը, զգայուն, ինչպես բանկիրը։ Այծեղջյուրն ամեն ինչ սրտին մոտ է ընդունում։ Նրա մտադրությունները ամենաազնիվն են։ Ոչ մի մարդկային բան նրան խորթ չէ։ Լավ գիտի, որ երջանկությունը միայն փողի մեջ չէ։ Շրջապատում զուգընկերուհու գրաված դիրքը պակաս կարևոր չէ։ Պահպանակն ինքն է հագնում։
Այծեղջյուր կին
Նրան անընդհատ տանջում է մի միտք. «Ես նրան ուզում եմ, բայց ի՞նչ կլինի, եթե շատ մեծ լինի»։ Հարաբերություններում շատ խիստ է։ Տղամարդիկ նրան միշտ ուզում են, բայց հենց շատ են մոտենում, հասկանում են, որ այստեղ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Սեքսում կողմնորոշվում են սեփական ցանկություններով։ Եթե ճիշտ պահը բռնացնեք, այս կնոջ հետ անկողնում թավալվել կարելի է օրերով։ Հասուն Այծը բացի սեքսուալ գրավչությունից, ուրիշ բացառիկ առավելություն էլ ունի, որը հատկապես անգնահատելի է ընտանեկան ու տպավորվող տղամարդկանց համար. Այծեղջուր կնոջ թիկունքը միշտ կարելի է օգտագործել՝ որպես հուսալի աջակցություն կյանքի տարբեր իրավիճակներում։
Ջրհոս տղամարդ
Առանց փոքր ինչ տատանման՝ տիրում է բոլորին, ում ուզում է։ Կան գլուխ հանող և գլուխ չհանող Ջրհոսներ, բայց թե նրանք, թե մյուսները թեթևաբարո են։ Ի վիճակի են ինքնուրույն հասկանալ, թե ինչքան փչացած են, բայց դրանից չեն ամաչում։ Նրանք հպարտանում են իրենցով ու նրանով, որ նման չեն մյուսներին։ Յուրաքանչյուր կապ ընդունում են՝ որպես ոտնձգություն զուգընկերներից յուրաքանչյուրի հոգևոր աճի դեմ։ Պահպանակ չեն սիրում։
Ջրհոս կին
Ջրհոսի նշանի տակ ծնվում են ամենազգայուն, բայց ամենահետաքրքիր ու անկանխատեսելի զուգընկերուհիները։ Նրանք էքստրավագանտ են, ազատասեր ու ամեն մանրուքի համար չեն խանդում։ Ֆեմինիստական ու ոչ ավանդական սեքսի նկատմամբ հակումներ ունեն։ Երբ երիտասարդ ամուսինը աշխատանքից վերադառնում է, տունը նրան հիշեցնում է հասարակաց տուն։ Բայց Ջրհոս կանայք չեն ընդունում խմբակային սեքսը։ Նրան տեսնելով՝ տղամարդիկ մտածում են այլասերումների մասին, բայց հասնելով նրան՝ ստանում են միայն գյուղական դիրքը։ Սիրախաղի վարպետ են, բայց «ձախ» երբեք չեն գնում։ Հարաբերություններում զգացմունքներից շատ նախընտրում են հանգստությունը։
Ձուկ տղամարդ
Պասիվ են, բայց նուրբ։ Խուսափում են նախաձեռնող լինել, նախընտրում են գրգռել ու հուզել զուգընկերուհուն ու նրան տալ լիդերությունը։ Նրան շրջապատում են նախկին կանայք ու ընկերուհիները, որոնց հետ վերջնական այդպես էլ չի բաժանվել, քանի որ բաժանվել ընդհանրապես չի սիրում։ Նա պահում է լուսանկարները, սիրային նամակներն ու հիշատակի իրերը։ Այո, նա ռոմանտիկ է։ Բայց և այնպես, մի սպասեք, որ նա ծաղիկներ, օծանելիք ու նշանի մատանիներ կնվիրի։ Մեծ նվերների փոխարեն, կարող է մեծ ստեր ասել, որն անպայման կբացահայտվի։ Նրան կարելի է ճանաչել կապույտ կամ կանաչ աչքերով։ Աստված, կարծես, օգնում է նկատել նրա լայնացած բիբերը, երբ նա ստում է։ Պահպանակ երբեք չի օգտագործում։
Ձուկ կին
Նրա հետ շատ հեշտ կարելի է զգալ, ինչպես թմրամոլ։ Նրա էության մեջ կարելի է խորասուզվել, ինչպես տաք լոգարանում, ու ամեն ինչ մոռանալ։ Էրոգեն հատուկ գոտիներից են ոտնատակերը։ Կյանքում ու սեքսում Ձկները նախաձեռնությունը տալիս են զուգընկերոջը։ Դա ոչ բարություն է, ոչ էլ թուլություն, ավելի շուտ՝ յուրահատուկ «ձկնային» շահախնդրություն։ Նա ուզում է ազատվել պրոբլեմներից ու պատասխանատվությունից։ Փոխարենը երաշխավորվում է սրտացավության անհատակ ծով (չմոռանաք առիթ տալ)։