Հայտնաբերվել են կործանված Իլ-76-ի անձնակազմի բոլոր 10 զոհված անդամների մարմիները
ՄիջազգայինՓրկարարները հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռի անձնակազմի բոլոր 10 անդամների մարմինները, ինքնաթիռ, որը հուլիսի 1-ին Իրկուտսկի մարզում կործանվել Էր հրդեհների մարման ժամանակ:
«Ինքնաթիռի աղետի վայրում որոնողական գործողության ընթացքում, որը կատարվել է ամբողջ գիշեր, հայտնաբերվել են Իլ-76-ի անձնակազմի եւս երկու անդամների մարմինները: Այսպիսով, գտնվել են բոլոր զոհված օդաչուների մարմինները»,- հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրի տարածաշրջանային կենտրոնի պետ Սերգեյ Դիդենկոն:
Աղետի պատճառների հիմնական վարկածները կապված են մարդկային գործոնի, տեխնիկայի աշխատունակության եւ շրջակա միջավայրի ազդեցության հետ, հայտարարել է Ռուսաստանի Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչ Նիկոլայ Յակիմենկոն: Կոմիտեն արդեն վթարի գոտու լիակատար զննում է կատարել:
Ինքնաթիռը լիովին այրվել է, եւ «սեւ արկղերը» ենթարկվել են ջերմային ներգործության, սակայն դրաց վիճակը բավարար Է, նշել Է Յակիմենկոն:
Ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսվի մոտ ժամանակներս: