Բասկետբոլ. Հայաստանը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն
ՍպորտArmsport.am-ը գրում է.
«Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:
Եզրափակչում Տիգրան Գյոկչյանի սաները 79:71 հաշվով հաղթել են մրցաշարի նախկին չեմպիոն Անդորրային: Քառորդներն ավարտվել են հետեւյալ կերպ՝ 25:12, 18:21, 21:17, 15:21 հաշվով:
Հիշեցնենք, որ խմբային փուլում Հայաստանի հավաքականը 83:64 հաշվով հաղթել է Մոլդովային, 63:70 հաշվով պարտվել Անդորրային, 92:40 հաշվով պարտության մատնել ուելսցիներին: Կիսաեզրափակչում հայ բասկետբոլիստները 74:60 հաշվով առավելության էին հասել իռլանդացիների նկատմամբ: