Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական


Այս աղջկա մեղրամսից 3 օր անց ծնողները նրա համար գերեզման փորեցին. Սարսափեցնող գաղտնիք, որի մասին նրանք լռել են շուրջ 30 տարի (լուսանկարներ)

Life

35 տարի առաջ Ռուսաստանում մի ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանքեր: Մահացածների հարազատներին հրամայել էին լռել, ոչինչ չասել այդ ճակատագրական դեպքի պատճառների և հետևանքների մասին: Ողջ էր մնացել միայն մեկ ականատես: Ականատես, ում այժմ ոչինչ չի խանգարում պատմել ճշմարտությունը:

1981 թվականին նորապսակներ Վլադիմիր և Լարիսա Սավիցկիները տուն էին վերադառնում մեղրամսից: 20-ամյա ամուսիններն իդեալական զույգ էին և առջևում նրանց երջանիկ ընտանեկան կյանք էր սպասվում:

811 չվերթի վայրէջքը «Комсомольска-на-Амуре» օդանավակայանում մոտենում էր ավարտին: 1981 թվականի օգոստոսի 24-ին  ժամը  14:56-ին,  ճակատագրական Ан-24-ը օդ թռավ՝ երկրի վրա թողնելով Լարիսայի և Վլադիմիրի երազանքները, որնց այլևս  վիճակված չէր իրականանալ:

5220 մետր բարձրության վրա 38 ուղևորներով ինքնաթիռին բախվեց Ту-16 ռազմական ռմբակոծիչը: Մոտեցող ռազմական ինքնաթիռի ստվերը ոչ ոք չէր նկատել: Ուղևորների մեծ մասն անմիջապես մահացան. «Հարվածի ժամանակ մեր ինքնաթիռի վերնամասն ու թևերն անմիջապես անհետացան: Ճիչեր և գոռգոռոցներ կային,- պատմում է Լարիսան: – Ես թեքվեցի ամուսնուս կողմ և տեսա, որ նա մահացել է: Հրաժեշտ տվեցի նրան և սկսեցի պատրաստվել մահանալուն»:

Հանկարծ աչքերիս առաջ հայտնվեցին «Հրաշքներ դեռ պատահում են» ամերիկյան ֆիլմի կադրերը. «Աղջիկը դեպի ներքև է թռչում ինքնաթիռի նստատեղի վրա նստած, ընկնում է ջունգլիների ծառերի վրա, – հիշում է Լարիսան: – Եվ այդպես, ես էլ որոշեցի բարձրանալ նստատեղի վրա, որպեսզի թեթևացնեմ հարվածը»:

Անշարժ նստած ինքնաթիռի նստատեղին՝ Լարիսան ութ րոպե շարունակ ներքև է ընկել ինքնաթիռի կտորների հետ, ամեն վայրկյան սպասելով սեփական մահվանը: Հանկարծ ներքևում արդեն ծառեր սկսեցին երևալ: Լարիսան կորցրեց գիտակցությունը:

«Աչքերս բացելով՝ ես տեսա ամուսնուս դեմքը: Նա նստած էր իմ դիմաց, երեք-չորս մետր հեռավորության վրա, – մինչ օրս սրտի մեծ  ցավով հիշում է Լարիսան: – Այնպիսի տպավորություն էր, որ նա ցանկանում էր տեսնել ինձ, ցանկանում էր  հրաժեշտ տալ»:

Երկու օր Լարիսան անցկացրել տայգայում, նա մարդկանց էր փնտրում՝ չհավատալով, որ իրեն կփրկեն: Երրորդ օրն աղջկան գտել են ձկնորսները: «Իմացա, որ հարազատներս իմ համար գերեզման են փորել: Գերեզմաններն ըստ ցուցակի փորել էին», – հիշում է Լարիսան:

Սովետական թերթերում այդ ողբերգության մասին ոչ մի խոսք չհայտնվեց: Երկու ինքնաթիռների բախման փաստն անմիջապես գաղտնիացվեց, արգելափակվեց ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից: Զոհվածների հարազատներին հրամայեցին լռել՝ նրանցից խլելով իրենց սիրելիների սուրբ հիշատակը հարգելը:

Երկար ժամանակ Լարիսայի հիվանդասենյակը հսկում էին հատուկ ծառայության աշխատակիցները՝ նրա մոտ չթողնելով նույնիսկ հարազատներին. «Մորս խորհուրդ էին տվել լռել», – ասում է Լարիսան: Միայն երկար տարիներ անց՝ 2000-ական թվականներին, այս ավիավթարի և անզգուշության կոպիտ հետևանքների մասին տեղեկություններ և մանրամասներ սկսվեցին տարածվել, ջրի երես դուրս գալ:

Այդ սարսափելի ողբերգությունից միակ ողջ մնացած կինը դեռ երկար ժամանակ պայքարել է բազմաթիվ վնասվածքների դեմ: Բայց մի քանի տարի անց նա տղա երեխա ունեցավ, կարողացավ վերստին սկսել իր կյանքը. մահացած ամուսնու մասին մտքերը ստիպում են կնոջն առաջ գնալ:

«Ես կարծում եմ, որ մեղավորները զինվորականներն են եղել. Նրանք գծել են իրենց օդուղիներն առանց քաղաքացիական օդուղիները ստուգելու, – պատմում է Լարիսան: Օգոստոսի 24-ը միշտ նշում եմ, որպես իմ երկրորդ ծնունդ: Այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ մի մասնիկը մնացել է այնտեղ՝ դեռ վայրէջք չի կատարել ու երբեք վայրէջք չի կատարի…»:

Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ-ն շարունակում է բարելավել ազդակիր բնակավայրերի կենցաղըԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Ձեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնը
Ամենադիտված